Դալիթայի առաջին մենահամերգը կկայանա Լիբանանում (ֆոտո)

18:01   22 մայիսի, 2014

Արդեն մեկ ամսից ավել է, ինչ երգչուհի Դալիթայի առօրյան գերհագեցած է: Իսկ պատճառը երգչուհու մենահամերգն է, որը կկայանա Լիբանանում մայիսի 30-ին: Դալիթան լրջորեն է պատրաստվում այդ մեծ նախագծին, որի ապացույցն էլ վոկալի, պարի և բեմական վարպետության ամենօրյա պարապմունքներն են:

Դալիթայի խոսքերով, այս իրադարձությունը կրկնակի պարտավորեցնող է այնքանով, որ սա իր առաջին մենահամերգն է ու այն էլ ՝ ոչ հայրենիքում: Ի դեպ, մենահամեգի հրավերը ստացվել է հենց Բեյրութի հայ համայնքի կողմից: Անդրադառնալով մենահամերգին, պետք է նշել, որ երգչուհին կկատարի իր երգացանկից մեկ տասնյակից ավել երգ: Բայց, երեկոյի ընթացքում երգչուհու կատարմամբ կհնչեն նաև հայ ժողովրդական և աշուղական երգեր՝ այն էլ կենդանի նվագակցությամբ:

Հատուկ այդ երեկոյի համար կատարվել են այդ երգերի նոր մշակումներ կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի կողմից, ով էլ հենց կնվագակցի երգչուհուն: Մենահամերգին իրենց մասնակցությունը կունենան նաև «Ալագյազ» պարի համույթն ու բեյրութահայ երգչուհի Գոհար Հակոբյանը: Այս պահին Դալիթան շարունակում է աշխատել , պարապել , ու չի մոռացել նաև նոր երգեր ձայնագրել. Բեյրութի մենահամերգին տեղի կունենա երկու երգի պրեմիերա, որոնցից մեկը հեղինակել են Էմմա Ասատրյանն ու Անիտա Հախվերդյանը:



© NEWS.am STYLE