ԵՐԱԶԱՀԱՆ. ԵԹԵ ԵՐԱԶՈՒՄ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԻ ԵՔ ԵՆԹԱՐԿՎԵԼ

09:01   25 մայիսի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել երազների մեկնաբանությունները: Տեսնենք, թե ինչ կարող է նշանակել երազում դժբախտ պատահարի ականտես կամ մասնակից լինելը:

Երազում դժբախտ պատահարի ականտես լինելը նշանակում է, որ իրական կյանքում պետք է որոշ ժամանակով խուսափեք ցանկացած տեսակի ճամփորդությունից, եթե ձեզ համար թանկ է ձեր կյանքը: Եթե երազում տեսնում եք, որ դուք եւ ձեր սիրելին դժբախտ պատահարի եք ենթարկվել, ապա դա նշանակում է, որ ոչ միայն պետք է խուսափեք ճանապարհ գնալուց, այլեւ մեղրամսի մեկնելուց:

Ընդհանուր առմամբ, երազում դժբախտ պատահար տեսնելը նշանակում է մեղքի զգացում, անհանգստություն, տագնապ ունենալ: Եթե պատահարը տեղի է ունեցել ջրի մեջ, դա հարաբերությունների վատթարացում է կանխագուշակում, հողի վրա՝ գործերի վատացում, իսկ ծովում՝ հիասթափություն սիրային հարցերում:

Եթե դժբախտ պատահարը երազում տեղի է ունեցել արագության չարաշահման հետեւանքով, ապա պետք է մտածել՝ արդյո՞ք ինչ-ինչ հարցերում չափից դուրս չեք շտապում: Կանգ առեք եւ թուլացեք. նման երազը կարող է նախազգուշացնել ձեզ ապագայում սպասվող դժբախտ պատահարների մասին: Այն կարող է հուշել ձեզ ավելի լավ մտածել ձեր ապագա քայլերի վերաբերյալ: Հնարավոր է, երազը նախազգուշացնի ձեզ ձեր կյանքի տարբեր հետաքրքրությունների բախման մասին, օրինակ՝  կարիերայի եւ ընտանիքի, ինչը կարող է վերջինիս քայքայման պատճառ դառնալ:




© NEWS.am STYLE