Նանուլի «Երգչուհի եմ դարձել» տեսահոլովակի Backstage-ը (ֆոտո)

14:00   1 հունիսի, 2014

4-ամյա Նարինեն, ով առավել հայտնի է Նանուլ անվամբ, երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ժամեր առաջ ներկայացրեց իր նոր «Երգչուհի եմ դարձել» տեսահոլովակը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում փոքրիկ Նանուլը պատմեց իր նախասիրությունների եւ տեսահոլովակի մտահաղացման մասին:

«Ես շատ եմ սիրում երգել եւ պարել: Իմ ամենասիրած երգչուհին Լիլիթ Հովհաննիսյանն է: Ես ուզում եմ իր նման երգչուհի դառնալ: Տանը միշտ միացնում եմ իր երգերը եւ պարում եմ: Հատկապես շատ եմ սիրում Լիլիթի «Թե աղջիկ լինեի», «Թու, թու, թու» եւ «Գնչու» երգերը»,- ասաց Նանուլը՝ ավելացնելով` «Մայրիկիս ասեցի, որ ուզում եմ տսահոլովակ ունենալ, որտեղ Լիլիթի նման կերգեմ: Իսկ մայրիկս չմերժեց ցանկությունս, որի համար շատ շնորհակալ եմ: Եվ ուզում եմ ասել, որ ես շատ-շատ եմ սիրում իրեն»,- ասաց փոքրիկ Նանուլը:

Նկարահանման ողջ ընթացքում փոքրիկ Նանուլը իրեն դրսեւորում էր պրոֆեսիոնալ արտիստի նման: Նշենք, որ տեսահոլովակը նկարահանվել է երկու օրվա ընթացքում՝ առաջին մասը Երեւանում, երկրորդը՝ քաղաքից դուրս: Տեսահոլավակի ռեժիսիորը Արտյոմ Աբովյանն է, ով առաջին անգամը չէր, որ աշխատում էր փոքրիկ երեխաների հետ: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, գործիքավորումը կատարել է Էդգար Ալեքսանյանը:

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE