Կոնչիտա Վյուրսթի կերպարով նոր Բարբի տիկնիկ են ստեղծել

13:41   2 հունիսի, 2014

«Եվրատեսիլ-2014» մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրսթը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Ավստրիացի երգչի կերպարը մոլորակի միլիոնավոր մարդկանց համար ոգեշնչման աղբյուր է։ Օրերս Shangay ամսագրի սոցցանցային էջում լուսանկար է հրապարակվել, որում պատկերաված է, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ Բարբին՝ Կոնչիտա Վյուրսթի կերպարով։ Տիկնիկի զգեստն այնպիսին է, ինչպիսին Կոնչիտայի զգեստն էր «Եվրատեսիլ 2014»-ի բեմում։


Ի դեպ, Վյուրսթի որոշ երկրպագուներ հայտարարել են, թե տիկնիկն արդեն կա վաճառքում եւ արժե 17 եվրո։ Նշենք, որ երգչի լուսանկարները կարելի է տեսնել շապիկների, բաժակների վրա, իսկ Գերմանիայում նույնիսկ երշիկ են արտադրել Konchita Wurst անվամբ։ Ի դեպ, Մոսկվայում էլ պատրաստվում են նույնանուն գեղեցկության սրահ բացել։

Աղբյուրը՝ diepresse.com, Delfi




© NEWS.am STYLE