Դերասան Սեպուհ Ապիկյանը կազդուրվում է, բայց դեռ ցավեր ունի

14:52   4 հունիսի, 2014

«Դերասան Սեպուհ Ապիկյանը կամաց-կամաց կազդուրվում է». այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց դերասանի եղբայրը՝ Տիգրան Ապիկյանը։

Տիգրանը նշեց, որ հինգ օր առաջ Սեպուհը դուրս է գրվել հիվանդանոցից։ «Դեռ ցավեր ունի, բայց օր օրի թեթեւանում է։ Ինքնուրույն կարողանում է քայլել, բայց քիչ եւ տան մեջ»,-նշեց Տիգրան Ապիկյանը։

Նրա խոսքով՝ դերասանը դեռ մեկ ամիս չի կարողանա աշխատանքի անցնել՝ «Պետք է լիարժեք ապաքինվի»։ Ինչ վերաբերում է Սեպուհ Ապիկյանի դստերը, որը նրա հետ էր եղել վթարի պահին, ապա, Տիգրանի խոսքով, նրա մոտ ամեն ինչ կարգին է. նա պարզապես քերծվածքներ էր ստացել։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին, ժամը 22:30-ի սահմանում, Երեւանի Բագրեւանդ փողոցում «Աֆինա» հարսանյաց սրահի հարեւանությամբ դերասան Սեպուհ Ապիկյանը իր դստեր հետ  մոտոցիկլետով վթարի էր ենթարկվել: Մոտոցիկլետը բախվել էր Երևանի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Գրիգորյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 OS 674 համարանիշի մեքենային։




© NEWS.am STYLE