Մահացել է «Չիկագո» մյուզիքլի պրոդյուսերը

11:32   28 նոյեմբերի, 2012

Նյու Յորքում 80 տարեկանում մահացել է բրոդվեյյան պրոդյուսեր Մարթին Ռիչարդսը։ Մահվան պատճառը լյարդի քաղցկեղից առաջացած բարդությունն է, հայտնում է Lenta.ru – ն՝ հղում անելով The New York Times – ին։

Մարթին Ռիչարդսը նախեւառաջ հայտնի է որպես բրոդվեյան մյուզիքլների պրոդյուսեր. 8 «Թոնի» մրցանակակիր հանրահայտ «Սուինի Թոդի», «Տարօրինակ մարդկանց վանդակների» (6 «Թոնի») եւ այլն։ Սակայն Ռիչարդսին համաշխարհային փառք է բերել «Չիկագո» երաժշտական ֆիլմը, որի պրոդյուսեր նա եղել է 1975 թվականին։

Չնայած իր ոչ վանադական կողմնորոշմանը, Ռիչարդը 1978 թվականին ամուսնացել էր Մերի Լի Ջոնսոնի՝ Johnson & Johnson ընկերության հիմնադրի թոռնուհու հետ։ 1990-ին նրա մահից հետո պրոդյուսերը մեծ ժառանգույուն ստացավ, որն օգտագործեց մասնավորապես մի քանի բարեգործական կազմակերպություն հիմնելու համար։



© NEWS.am STYLE