ԵՐԱԶԱՀԱՆ: ԵԹԵ ԵՐԱԶՈՒՄ ՎԻՃՈՒՄ ԵՔ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՀԵՏ

09:02   8 հունիսի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել երազների մեկնաբանությունը: Այս անգամ կներկայացնենք, թե ինչ կարող է նշանակել վեճը հարազատ մարդկանց հետ երազում:

Ընդհանրապես, երազում վեճերը, սկանդալները եւ բախումները վատ բան են կանխագուշակում: Երազում ինչ-որ վեճի մասին լսել, նշանակում է հարաբերությունների վատացում սիրելիի, գործընկերների, հարազատների կամ մտերիմ մարդկանց հետ: Մասնկացել երազում վեճի՝ նշանակում է տհաճություններ եւ դժվարություններ աշխատանքում:

Եթե երազում տեսել եք, որ վիճում եք ձեր ընկերների հետ, ապա դա նշանակում է, որ դուք պետք է մեծ համբերություն եւ կամքի ուժ դրսեւորեք, որպեսզի չվնասեք ձեզ եւ ուրիշներին հապճեպ եւ անմտածված որոշումներով: Նման երազը նաեւ ընկերների կորուստ է կանխագուշակում:

Երազում սիրած անձնավորության հետ վիճելը երջանիկ սիրո կամ ամուսնության նշան է: Վիճել ընտանիքի անդամների հետ նշանակում է, որ ձեր ընտանեկան կյանքը կխաթարվի փոխըմբռնման բացակայության պատճառով: Երազում անծանոթ մարդու հետ վիճել նշանակում է, որ ձեզ նոր գործ կառաջարկեն:

Երազում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ վեճը կարող է սիրային արկած կամ սիրավեպ նշանակել:

Վիճող մարդկանց տեսնել երազում կարող է նշանակել, որ ձեր թշնամիները ինչ-որ հիմար արարք կանեն: Խառնվել ուրիշների վեճին երազում նշան է այն բանի, որ շուտով ձեր կյանքում նոր ընկերներ կհայտնվեն:

 



© NEWS.am STYLE