Արծվիկ Հարությունյանը Comedy club-ում կատարել է «Թամամ աշխարհ»-ը

15:39   11 հունիսի, 2014

Այս անգամ Comedy club-ում Գարիկ Մարտիրոսյանի հյուրերն են եղել JazzParking-ի անդամները. հայ երգչուհի, ռուսական «Ձայն»-ի մասնակից Արծվիկ Հարությունյանն ու «Նոր ալիք 2014»-ում Ռուսաստանը ներկայացնող Նոդար Ռեւիան՝ նախագծի պրոդյուսեր Անժելիկա Հարությունյանի գլխավորությամբ:

Նոդարն ու Արծվիկը հերթով ստեղծագործություններից հատվածներ են կատարել: Արծվիկը կատարել է հատված «Թամամ աշխարհ»-ից, չնայած Պավել Վոլյան անընդհատ փորձել է ծիծաղեցնել երգչուհուն (տեսանյութ. դիտել ամենասկզբում):



© NEWS.am STYLE