Կավե դիմակներ դեմքի համար (վիդեո)

20:23   14 հունիսի, 2014

Վերջին շրջանում կոսմետոլոգիայի բնագավառում շատ տարածված են կավից պատրաստված դիմակները, որոնք ունեն մաքրող եւ չորացնող հատկություններ։ Կավը՝ որպես կոսմետիկ միջոց, դիմակների մաս կազմելով, երկու ուղղությամբ է ազդում դեմքի մաշկի վրա.

Չորացնող. ներծծում է քրտնագեղձերի արտազատուկները եւ մաշկային ճարպի ավելցուկները։  

Մաքրող. վերացնում է մահացած բջիջները, օգնում է ազատվել շերտավորումից եւ տարբեր տեսակի կարմրություններից եւ բծերից:

Շատ կանայք արդեն երկար ժամանակ ոչ մի կասկած չունեն դրանում եւ հետեւում են հին ժամանակներում ապրած գեղեկուհիների օրինակին։ Չէ՞ որ դրա շնորհիվ փոշու մեջ ապրող լեռնային սերունդների գեղեցիկ սեռի ներկայացուցիչները արդեն հարյուրամյակներ պահպանում են իրենց երիտասարդությունը։ Գեղեցկության գաղտնիքը հենց կավե գնդիկների մեջ է թաքնված։

ladymadonna.ru պորտալը ներկայացրել է երեք տեսանյութ, որոնք կօգնեն Ձեզ դիմակի համար նախատեսված կավի գույնի ընտրության հարցում։ 



© NEWS.am STYLE