Oծանելիքը՝ որպես բարձր արվեստ. Ֆրանսիական Kilian ապրանքանիշի շնորհանդեսը LaGalleria-ում

12:04   13 հունիսի, 2014

Հունիսի 13-ի երեկոյան LaGalleria Woman-ում ներկայացվել է օծանելիքի ֆրանսիական հայտնի ապրանքաnիշի՝ Kilian-ի արտադրանքը:

Կիլիան Հենեսիի աշխատանքները Հայաստանում առաջին անգամ են ներկայացվում: Հատուկ այդ կապացությամբ Kilian-ի բույրերը ներկայացրեցին ապրանքանիշի պարֆյումերներից մեկը՝ Իլյա Վոլկովը եւ բրենդ-մենեջեր Եկատերինան:

Երեկոյի հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ յուրաքանչյուր բույրին, որոնք ընդգրկված են չորս հավաքածուներում՝ «Սեւ գլուխգործոցներ», «Արաբական գիշերներ», «Ասիայի հեքիաթներ» եւ «Բարու եւ չարի այգում»:

22 յուրահատուկ բույր՝ պատրաստված հատուկ բաղադրատոմսով, կոչված են ընդգծել հիասքանչ համը եւ անհատականությունը, ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց: Վոլկովի խոսքով՝ յուրաքանչյուր բույր բացառապես ստեղծվում է որակյալ օծանելիքը գնահատող մարդկանց նեղ շրջանակի համար: Հենեսի ապրանքանիշի ժառանգորդը՝ կոնյակի հայտնի «Moet Hennessy» ապրանքանիշի հիմնադրի թոռը, նվաճել է օծանելիքի աշխարհը շնորհիվ իր տաղանդի, սիրո, որակի եւ շարմի:

Կիլիան Հենեսիի ուսուցիչներն են եղել աշխարհի հանրաճանաչ պարֆյումերները, որոնց թվում են Ալբերտո Մորիլյասը, Ժակ Կավալյեն եւ Կլաիս Բեքքերը: Kilian-ը ներկայացված է աշխարհի տասը երկրում:

Ֆրանսիական ապրանքանիշի էքսկյլուզիվ ներկայացուցիչներից մեկն էլ դարձել է LaGalleria-ն:

Էլիտար օծանելիքը կարող եք ձեռք բերել Հյուսիսային պողոտա 3 հասցեից:



© NEWS.am STYLE