Շառլ Ազնավուր. «Ես կկատարեմ այդ երգը, քանի որ գիտեմ, որ Պուտինը դեմ է նույնասեռականներին»

16:32   19 հունիսի, 2014

Հուլիսի 1-ին Շառլ Ազնավուրը երգելու է Հռոմի Centrale del Tennis բեմահարթակում։

Ինչպես հայտնել է La Repubblica՝ Ազնավուրը մեկնել է Հռոմ՝ նոր համերգների շրջանակներում, ինչից հետո մեծն շանսոնիեն կգա Մոսկվա։ 90-ամյա երգիչը պատմել է իր երաժշտական կարիերայի, քաղաքական հետաքրքրությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարի մասին։

«Ես շարունակում եմ երգել, քանի որ երաժշտությունից հեռանալը ինձ մահվան շեմին էր հասցրել։ Ես մտադիր եմ ապրել 120 տարի, եւ այդ ողջ ժամանակահատվածում ես շարունակելու եմ երգել։ Ես միշտ կատարում եմ իմ՝ 72 տարեկանում գրված նույնասեռաակնների մասին Comme ils disent երգը, որով ես հարգանքի տուրք եմ մատուցում իմ հինգ նույնասեռական ընկերներին, ովքեր արդեն ողջ չեն։ Ընդհանուր առմամբ, նույնասեռականները շատ զգայուն մարդիկ են, եւ արտիստների շրջանում կարելի է շփվել հենց նրանց հետ, քանի որ նրանք կարող են շատ բան տալ Ձեզ. իսկ ինչու շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնցից ոչինչ չես կարող սովորել, բայց նման մարդիկ ավելի հաջողակ են արվեստում։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ես երգելու եմ այդ երգը Մոսկվայում, թե ոչ, քանի որ ես գիտեմ, որ Պուտինը դեմ է նույնասեռականությանը, ապա ասեմ, որ եթե ինձ ուղղակիորեն խնդրեն չերգել այդ երգը, ապա կմտածեմ, որ ես Հայաստանի դեսպանն եմ եւ չեմ ցանկանում խնդիրներ ստեղծել Հայաստանի համար։ Ես կմտածեմ մինչեւ վերջին պահը, բայց միգուցե նրանք մոռանան ինձ դրա մասին խնդրել»։



© NEWS.am STYLE