Սկանդալ Ադրբեջանում. նոր մանրամասներ «Միսս Ադրբեջան 2014-ի» հանցագործ անցյալից

11:01   23 հունիսի, 2014

Մենք արդեն հայտնել էինք, որ վերջերս Ադրբեջանում անցկացվել է «Միսս Ադրբեջան 2014» մրցույթը, որտեղ հաղթել է Ջավիդան Գուրբանովան։ Գուրբանովան օնլայն քվեարկությամբ զբաղեցրել է առաջին հորիզոնականը եւ ստացել «Միսս Բահար 2014» տիտղոսը, ինչպես նաեւ դարձել է ՍՄՍ քվեարկության հաղթող։ Այնուհետեւ տարածվեցին լուրեր, որ Ադրբեջանի ամենագեղեցիկ  աղջիկը քրեական հետապնդման է ենթարկվել խուլիգանության մեղադրանքով։

Այժմ մրցույթի հաղթողի անվան շուրջ պտտվող լուրերը նոր թափ են հավաքել։ Ինչպես հայտնել է  haqqin.az-ը՝ ամեն ինչ պարզվել այն ժամանակ, երբ Ջավիդան Գուրբանովան պետք է գնար «Միսս Տիեզերք» մրցույթին եւ այնտեղ ներկայացներ Ադրբեջանը։ Հանցագործ անցյալով գեցեցկուհուն չեն թողել դուրս գալ երկրի սահմաններից. նա պայմանական դատվածություն ունի։

Ֆարիդ Մանսուրովը, ով սովորել է Գուրբանովայի հետ միասին, ներկայացել է խմբագրություն եւ պատմել այս սկանդալի մանրամասները։

Ըստ Ֆարիդ Մանսուրովի՝ նա Գուրբանովայի հետ սովորել է Բելոռուսիա պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նույն խմբում։ Ինչպես նշել է Մանսուրովը՝ նրանց հարաբերությունները շատ լավ էին մինչեւ 2011թ-ի մայիսի 31-ը։

Այդ նույն օրը Ֆ. Մանսուրովի եւ Դ. Գուրբանովայի միջեւ վիճաբանություն է ծագում։ Վիճաբանության ժամանակ Գուրբանովան հարվածել է Մանսուրովի աչքին։

«Մենք մի փոքր վիճեցինք։ Կես ժամ անց Գուրբանովան հարվածեց իմ աչքին, ինչից հետո աչքիցս  սկսեց արյունահոսել. ես ստիպված 5 օր մնացել եմ հիվանդանոցում։ Իմ ընտանիքը դիմել է ոստիկանություն, բայց այդ գործի հետաքննությունը չի ներկայացվել։ Այդ հարցով մենք դիմեցինք ներքին գործերի  նախարար Ռամիլ Ուսուբովին եւ Հեյդար Ալիեւի հիմնադրամին։ Այնուհետեւ, գործը ուղարկվել է Յասամալսկի տարածքային ոստիկանույթուն։ Գործընթացը ավարտվել է 2013թ-ին։ Նրան 4 տարով հարկադիր աշխատանք նշանակվեց»։

Ֆարիդ Մանսուրովը նաեւ հավելել է, որ իր ընտանիքը եւ նա դժգոհ են կայացված որոշումից եւ պատրաստվում են դիմել վերաքննիչ դատարան։



© NEWS.am STYLE