Օքսանա Ֆյոդորովան Խաղաղության մրցանակ է ստացել (ֆոտո)

12:28   29 նոյեմբերի, 2012

Հանրահայտ հեռուստահաղորդավար Օքսանա Ֆյոդորովան դարձել է Beirut International Award Festival մրցանակակիր եւ Խաղաղության մրցանակ է ստացել։ Հանրահայտ հաղորդավարն այդ մասին տեղեկացրել է իր Թվիթերում։

«Բեյրութում մրցանակ ստանալիս»,- կարճ հաղորդել է Ֆյոդորովան եւ հրապարակել է լուսանկար, որում փառատոնի վահանակի ֆոնին տարիքով մի զույգի հետ է, ըստ Օքսանայի՝ Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինի ու նրա կնոջ հետ։ «Ստանում եմ Խաղաղության մրցանակ։ Իմ պատկերացումը Լիբանանի մասին փոխվեց, հրաշալի երկիր է»,- հաղորդել է Ֆյոդորովան։ Սակայն թե ի՞նչի համար է Օքսանան մրցանակ ստացել, նա չի հստակեցրել։

Հիշեցնենք, որ Beirut International Award Festival-ին հրավիրվում են հասարակական գործիչներ, արվեստի մարդիկ, հանրահայտ դեմքեր, հաջողակ եւ ստեղծագործ մարդիկ հիմնականում Մերձավոր Արեւելքից՝ իրենց ձեռքբերումների համար մրցանակ:



© NEWS.am STYLE