Թոմ Հենքսն ու Մեգ Ռայանը Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմում

15:02   26 հունիսի, 2014

2015թ-ին Թոմ Հենքսը եւ Մեգ Ռայանը հանդես են գալու միասին։ Հոլիվուդյան աստղերը խաղալու են Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա նկարահանվող  «Իթաքա» ֆիլմում։

52-ամյա Մեգը զբաղվելու է բեմադրման աշխատանքներով, իսկ ինչ վերաբերում է Հենքսին, ապա նա, լինելով ֆիլմի գործադիր պրոդյուսեր, կարող է խաղալ էպիզադիկ տեսարաններում։ 

Նոր, մշակված սցենարը գրել է Էրիկ Յենդրեսեն, ով այժմ համագործակցում է Մեգի հետ «Զինակից եղբայրներ» սերիալի նկարահանման աշխատանքների շրջանակներում, որի դերասանական կազմում ընդգրկված են Մեգ Ռայանի, Սեմ Շեփարդը, Մելանի Գրիֆիթը եւ Ջեկ Քուեյդը։

Ֆիլմի գործողությունները, ինչպես Սարոյանի վեպում, տեղի են ունենում 1942 թ-ին Քալիֆորնիայի Իթաքա քաղաքում։ Այն պատմում է Իթաքա քաղաքից 14-ամյա փոստատար Հոմեր ՄաքՕլեյի մասին: Հոմերի ավագ եղբայրը պատերազմ է գնում, իսկ նա մնում է տանը՝ մոր, եղբոր եւ քրոջ հետ ու հոգում է ընտանիքի ապրուստը: Այժմ Հոմերը Իթաքայի բնակիչներին հեռագրեր է բերում։

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE