Ռոբերտ դե Նիրոն դիտել է ԱՄՆ-Գերմանիա խաղը անծանոթ շրջապատում

14:32   27 հունիսի, 2014

Պարզվել է, որ հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն ֆուտբոլի մոլի երկրպագու է։ Այժմ դերասանը նկարահանվում է Նյու Յորքում «Կամավորը» ֆիլմում, իսկ երեկ՝ ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի համար կարեւոր այդ օրը (ԱՄՆ-ը 0։1 հաշվով պարտվել է Գերմանիային), դերասանը Քոբլ-Հիլ շրջանում գտնվող նկարահման հրապարակում էր։  


Ինչպես հայտնել է The Business Insider՝ տեղի շենքերից մեկի ադմինիստրացիան մի էլեկտրոնային նամակ է ստացել Warner Bros. ստուդիայի կողմից, որում նշված է եղել, որ իրենց գլխավոր դերասան Ռոբերտ դե Նիրոն շատ կցանկանար դիտել Աշխարհի առաջնության խաղը։ Ստուդիայի ներկայացուցիչը խնդրել է, թե արդյոք կարելի է իրենց շենքի վրա արբանյակային մի փոքրիկ ալեհավաք տեղադրել՝ դերասանի ցանկությունը իրականացնելու համար։

Սակայն արդյունքում դերասանին կանչել են հարեւան տներից մեկը, որտեղ բնակիչները նույնպես դիտում էին ԱՄՆ-Գերմանիա խաղը։

Այս մասին դե Նիրոյի ներկայացուցիչը ոչ մի մեկնաբանություն չեն տվել։



© NEWS.am STYLE