Գեղեցկուհի Ադրիանա Լիման Desigual ընկերության նոր ու շքեղ գովազդում

13:37   1 հուլիսի, 2014

Եթե կան մարդիկ, ովքեր տեղյակ չեն իսպանական Desigual ապրանքանիշի մասին, ապա խորհուրդ եմ տալիս նրանց հետաքրքրվել դրանով։ Ապրանքանիշը իսկապես հայտնի է ամբողջ աշխարհում՝ իր պայծառ եւ վառ գույներով։


Desigualը առաջին անգամը չէ, որ իր աշխատանքների մեջ ներգրավում է հայտնի մոդելների. Նախկինում ապրանքանիշի ցուցադրությանը մասնակցել են Ալեքսանդրա Ամբրոսիոն եւ Իրինա Շեյքը։ Իսկ այս սեզոնին այս դերը ստանձնել է Ադրիանա Լիման։


Կրքոտ բրազիլուհին այցելել է Barcelona Fashion Week-ին, որտեղ Desigual's La Vida es Chula (Life Is Cool – Жизнь прекрасна) ընկերությունը ներկայացնում էր իր հավաքածուն։

Լիման կրել է զգեստներ աշուն-ձմեռ 2014 հավաքածուից։ Ադրիանային լուսանկարել է Միգել Ռեւերեւոն։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX, Exposure




© NEWS.am STYLE