Իրինա Շեյքը՝ Լոնդոնում կայացած «Հերակուլես» ֆիլմի ֆոտոշարքում

13:35   3 հուլիսի, 2014

Երեկ սուպերմոդել Իրինա Շեյքն ու դերասան Դուեյն Ջոնսոնը ներկայացել են Լոնդոնում կայացած «Հերկուլես» (Hercules) կինոժապավենի նախնական ցուցադրությանը։ Դուեյնը մարմնավորել է լեգենդար կիսաստված-կիսամարդ Հերկուլեսին, իսկ Իրինան՝ նրա կնոջը։ Համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հուլիսի 23-ին։

Իրինա Շեյքն ու Դուեյն Ջոնսոնը

Այդ օրը մոդելը, ով մերկացել էր Maxim ամսագրի համար, այդ օրը կրել է Azzedine Alaia-ից մի սեւ զգեստ։

Իրինա Շեյքը, Դուեյն Ջոնսոնը, Բրեդ Ռեթները եւ Ինգրիդ Բոլսայ Բերդալ

Ֆիլմը պատմում է հերոսի կյանքը, ով կորցրել է իր ընտանիքը եւ սփոփում է իրեն կատաղի մարտերում։ Զեւսի որդին հավաքում է տառապյալ զինվորների, ում կյանքի հիմնական իմաստը արյունահեղ մարտերն ու մշտական վտանգներն են, եւ բանակ կազմում։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX, Splash, Getty



© NEWS.am STYLE