Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Չկոտրվածը» ֆիլմի հերոս 97-ամյա Լուի Զամպերինին մահացել է

17:43   3 հուլիսի, 2014

Օլիմպիական վազորդ, երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Չկոտրվածը» ֆիլմի հերոս Լուի Զամպերինին մահացել է 97 տարեկան հասակում, հայտնել է THR-ը։

Զամպերինին մահացել է թոքերի բորբոքումից։ Նա եղել է «Չկոտրվածը» ֆիլմի գլխավոր հերոս նախատիպը։

Երեկոյան հուլիսի 2-ին Universal Pictures կինո ընկերությունը պաշտոնական հայտարարություն է արել.

«Իր կյանքի յուրաքանչյուր փուլում հաղթահարելով մի շարք դժվարություններ՝ օլիմպիական վազորդ, երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Լուի Զամպերինին, երբեք ծնկի չի եկել մարտահրավերների առաջ։ Վերջերս նա կանգնեց ամենադժվարին փորձության առաջ՝ թոքաբորբի։ կյանքի պայքարի 40 օրից հետո նա հեռացավ կյանքից՝ թողնելով մի հետաքրքիր պատմություն, որը հուզում է շատ շատերին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Չկոտրվածը» ֆիլմը էկրաններ կբարձրանա այս տարվա դեկտեմբերի 25-ին։

«Այս կորուստը անհնար է նկարագրել։ Նա մեր կյանքն ավելի է հարստացրել, մենք շատ կկարոտենք իրեն»,-հայտարարել է  Ջոլին։

Ամերիկացի Լուի Զամպերինին մասնակցել է 1936թ-ի Բեռլինի Օլիմպիական խաղերին։ Ճիշտ է, նա եզրափակչում չի հաղթել, բայց նրան հրավիրել են Հիտլերի սենյակ։ Պատերազմի ժամանակ  նրա ինքնաթիռը գնդակոծել են ճապոնացիները, իսկ  Զամպերինինը գերի է ընկել ճապոնացիների մոտ, որտեղ նրան խոշտանգել են։ Նա ետ է վերադաևձել պատերազմի ավարտից հետո։



© NEWS.am STYLE