Դերասան Նիկոլաս Քեյջն առաջին անգամ պապիկ է դարձել

18:31   4 հուլիսի, 2014

Նիկոլաս Քեյջի որդին՝ երաժիշտ Ուինսթոն Քեյջը, վերջերս հայր է դարձել, հայտնել է Us Weekly-ն։

«Լյուսիան Օգաստուս Կոպոլա Քեյջը ծնվել է  2014թ-ի հուլիսի 1-ին, ժամը 15:14-ին»,- հայտնել է աղբյուրը։ Սա Նիկոլաս Քեյջի առաջին թոռնիկն է։

Ուինսթոն Քեյջը կնոջ՝ Դանիելի հետ

«Լյուսիան անունը ռումինական ծագում ունի (Քեյջի հարսնացուն ռումինական արմատներ ունի), իսկ Օգաստուսը նրա պապիկի անունն է եղել»,- պատմել է Դանելի մայրը։

«Իմ հայրիկը շատ երջանիկ է»,- այս լուրը մեկնաբանել է Ուինսթոն Քեյջը։

50-ամյա դերասանը երեք անգամ ամուսնացած է եղել, սակայն Ուինսթոնի որդին ծնվել է դերասանուհի Քրիստինա Ֆալթոնի հետ ունեցած արտամուսնական կապից։ Քեյջի առաջին կինը եղել է Պատրիսիա Արկետը, իսկ երկրորդը՝ Էլվիս Փրեսլիի դուստրը՝ Լիզա Մարիան, երրորդը՝ ճապոնուհի Էլլիս Կիմը, որի հետ նա մինչ այժմ ամուսնացած է։ 2005թ-ի հոկտեմբերի 3-ին զույգն ունեցել է մեկ որդի՝ Կան Էլը։   



© NEWS.am STYLE