10 րոպե՝ սեքսի իդեալական տեւողություն

23:11   9 հուլիսի, 2014

Իդեալական սեքսը տեւում է10 րոպե։ Հենց այս եզրակացությանն են եկել ամերիկացի գիտնակնները։ Այս համեմատաբար կարճ ժամանակահատվածը բավական է, որ երկու զուգընկերների հաճույքներն էլ լիովին բավարարվեն։ Իսկ ավելի երկար «գործընթացները» բացի հոգնածությունից ուրիշ ոչինչ չեն տա Ձեզ։

Գիտնականները այս թեմայի շուրջ հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ տղամարդկանց ու կանանց մեծամասնությունն իրենց սեռական բավարարվածությունը հագեցնում են սեռական ակտի տասը րոպեի ընթացքում։ Այս եզրակացությունները հակասում են սեռական երկարատեւ հաճույքների մասին տարածված լեգենդներին։ Պարզվել է, որ հոլիվուդյան ֆիլմերի անկողնային երկար տեսարանները, իհարկե շատ գեղեցիկ, բայց իրականությանը չհամապատասխանող տեսարաններ են։ 

Հետազոտությունների հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Էրիկ Քորթնին, նշել է. «Զանգվածային մշակույթը որոշակի կարծրատիպեր է սահմանել սեռական հարաբերությունների մասին։ Շատ մարդիկ այսօր հավատում են այն հեքիաթներին, որ սեռական ակտը կարող է ձգվել ամբողջ գիշեր։ Սա իր հերթին հիասթափություն եւ անբավարարվածություն է առաջացնում»։

Հետազոտության արդյունքում գիտնականները հարցումներ են անցկացրել մի քանի տասնյակ մասնագետների՝ հոգեբանների, բժիշկների, սոցաշխատողների շրջանում։ Հարցման մասնակիցները պետք է պատասխանեին այն հարցին, թե սեքսի որքան տեւողությունն է նրանց համար ադեկվատ, իդեալական, շատ երկար եւ շատ կարճ։

Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ ադեկվատ է համարվում 3-7 րոպե տեւողություն ունեցող սեռական ակտը։ Իսկ իդեալական սեքսը շարունակվում է 7-13 րոպե։ Բացի այդ, 1-3 րոպե տեւողությամբ սիրային հաճույքները հարցվածներին մեծամասամբ չեն բավարարում։

 

Աղբյուրը՝ Liza



© NEWS.am STYLE