Վիագրա-պաղպաղակ. նոր հիթ Մեծ Բրիտանիայում

21:05   10 հուլիսի, 2014

Կրքերը բորբոքող պաղպաղակ է ստեղծվել Մեծ Բրիտանիայում. Դա կատարվում է պաղպաղակի մեջ առկա վիագրայի շնորհիվ։ Վիագրա արդեն կարելի է գնել ոչ միայն դեղատներից։ Լոնդոնի Lick Me I"m Delicious ապրանքանիշը առաջարկում է մի նոր տեսակի վիագրա-պաղպաղակ։ Այս իրական հաճույքի հեղինակը կազմակերպության ավագ հրուշակագործ Հարրի Ֆրենսիսն է։ Պաղպաղակի բաղադրությունը բացահայտված չէ։

«Ես սա պատրաստել եմ մեր բարձրաստիճան հաճախորդներից մեկի համար,- պատմել է պարոն Ֆրենսիսը,- բայց նրա անունը չեմ կարող հրապարակել, քանի որ գաղտնիության մասին պայմանագիր եմ ստորագրել։Նա չի սիրում դեղահաբեր խմել, այդ պատճառով խնդրել է մեզ  այնպես անել, որ վիագրան «համեղ» լինի։  Ես մի ամբողջ մեկ շաբաթ տանջվել եմ բաղադրատոմսը մտածելու համար։ Արդյունքում, ինձ հաջողվեց ստանալ շամպայնի համով պաղպաղակ, որի մեկ չափաբաժնի մեջ 25 միլիգրամ վիագրա կա. մենք այն անվանել ենք Sexcream։ Ես հաշվի եմ առնել այն փաստը, որ վիագրայի սովորական հաբի մեջ այն առկա է 25 միլիգրամ չափաբաժնով։ Եթե ն բավարար չլինի, խնդիրը շատ հեշտությամբ կլուծվի. պետք է պատրվիրել եւս մեկ բաժին Sexcream պաղպաղակ, եւ ամեն ինչ կլինի Ձեր ուզածով։ Մենք արդեն մի քանի երեկույթների ընթացքում մատուցել ենք այս պաղպաղակը, եւ բոլորը շատ գոհ են եղել եւ կազմակերպիչները, եւ հյուրերը։ Համենայն դեպք ոչ մի բողոք չի գրանցվել»։

Փորձարկելով պատվերով պատրաստված այս պաղպաղակը՝ Lick Me I"m Delicious ընկերությունը սկսել է նրա արտադրությունը, որպեսզի նման հաճույք պատճառի ոչ միայն Բրիտանիայի էլիտար խավի ներկայացուցիչներին, այլեւ լոնդոնյան իր սրճարանների ցանցի հաճախորդներին։

 



© NEWS.am STYLE