VARDA-ն մտադիր է լողազգեստների թագուհի դառնալ

12:32   9 հուլիսի, 2014

Պարուհի VARDA-ն ոչ միայն հիանալի մարմին ու պլաստիկա ունի, այլեւ երեւակայություն, որի շնորհիվ այժմ նա աշխատում է լողազգեստների իր նոր հավաքածուի վրա։ Այդ պատճառով պարուհին այցելել է կտորեղենի խանութ։


Եւ լողազգեստները, եւ կտորները պարուհին ցուցադրել է իր միկրոբլոգում։

«Ես այնքան երջանիկ եմ։ Ոչ մի բան չեմ թողել, բոլոր կտորները գնել եմ։ Մնացել է միայն լողազգեստների թագուհին դառնամ!!!»,- մեկնաբանել է լուսանկարը VARDA-ն։

Հիշեցնենք, որ VARDA-ն մերկապարի վարպետության դասեր է տվել Սիլվա Հակոբյանի երգի ներքո, իսկ հետո պարուհին հիացրել է իր պլաստիկ շարժումներով՝ պարելով Նիք Քեյվի եւ Քայլի Մինոուգի Where The Wild Roses Grow երգի ներքո։



© NEWS.am STYLE