Հայտնի երաժշտի որդուն ձերբակալել են թմրանյութեր պահելու համար

15:15   9 հուլիսի, 2014

Հայտնի ռոք-երաժիշտ Ֆիլ Քոլինզի ավագ որդին՝ 37-ամա Սայմոնը, անգլիական  Ուիլթշիրում ձերբակալվել է անցած հանգստյան օրերին՝ թմրանյութեր պահելու եւ վաճառելու համար։ Այժմ նրան գրավի դիմաց բաց են թողել։

«Դեւիզես քաղաքից 37-ամյա տղամարդը ձերբակալվել է А կարգի թմրանյութեր վաճառելու եւ արգելված В կարգի թմրանյութ պահելու համար։ Գրավը ուժի մեջ է մինչեւ օգոստոսի վերջ»,- People հրատարակությանը հայտնել են Ուիլթշիրի ոստիկանատանը։

Սայմոն,ը ինչպես իր հայրը, երաժիշտ է։ Նա երգում եւ թմբուկ է նվագում Sounds of Contact ռոք-խմբում։ Սայմոնի մայրը՝ Անդրեա Բերտորելին, եղել է Ֆիլ Քոլինզի առաջին կինը, ում հետ նա ամուսնացած է եղել 1975-80ական թվականներին։

Ֆիլ Քոլինզի ներկայացուցիչը հայտնել է, որ նա այս հարցին ոչ մի  մեկնաբանություն չի ուզում տալ։

Սայմոնը նաեւ ունի խորթ քույր՝ Լիլի Քոլինզը։ Սակայն ի տարբերություն Սայմոնի՝ Լիլին իր հայրիկին միայն հպարտանալու առիթ է տալիս։ Անցյալ տարի նա դարձել է Lancome ապրանքանիշի դեմքը։ Լիլիի մայրիկի՝ Ֆիլի երկրորդ կնոջ՝ Ջիլ Թավելմանի հետ Քոլինզը ապրել է 1984-1998թթ։

 

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE