Վերա Բրեժնեւայի նախկին ամուսինը չորրորդ անգամ հայր է դարձել

13:42   9 հուլիսի, 2014

44-ամյա գործարար Միխայիլ Կիպերմանը՝ Վերա Բրեժնեւայի նախկին ամուսինը, 2014թ-ի ապրիլին ամուսնական կապեր հաստատեց 23-ամյա մոդել Ալյոնա Գայվանենկոյի հետ, ով Բրեժնեւայի նախկին ամուսնուն երեխա է պարգեւել։

 Հարսանիքի ժամանակ աղջիկն արդեն հղի էր, իսկ հուլիսի 7-ին երեխան լույս աշխարհ է եկել, հայտնել է vesti.ua.-ը։

«Իմ մուկիկը ծնվել է 3,7 կգ եւ 55 սմ»,- գրել է երջանիկ մայրիկը։

Միխայիլ Կիպերմանն ունի չորս երեխա. երեք դուստր՝ Եվան եւ Մաշան՝ առաջին ամուսնությունից եւ Սառան՝ իր եւ Վերա Բրեժնեւայի  միությունից։



© NEWS.am STYLE