Նյու Յորքում երգչուհի Մադոննային դատի ժամանակ չեն ընդգրկել երդվյալ ատենալակների մեջ

13:02   9 հուլիսի, 2014

Նյու Յորքում հայտնի երգչուհի Մադոննային դատի ժամանակ չեն ընդգրկել երդվյալ ատենակալների մեջ, հայտնել է NYDN-ին։

Նյու Յորքի դատարանը արհամարհել է համաշխարհային աստղին՝ պատճառաբանելով, որ նա շեղում է դատական վարույթների գործընթացը եւ ավելորդ անվտանգության աշխատակիցներ պահանջում։ Բացի այդ նրա մասնակցությունը անվտանգության հավելյալ աշխատակիցների կարիք կառաջացներ։  

Արդյունքում, աստղը հայտարարել է, որ պատրաստ է նստել ատենակալների մոտ եւ կատարել իր քաղաքացիական պարտքը։ Մադոննան երկու ժամ մնացել է սպասասրահում, բայց նրան այդպես էլ ներս չեն հրավիրել եւ նա ոչ մի դատական վարույթին ներկա չի գտնվել։ Ըստ ամերիկյան օրենքների՝ այժմ Նյու Յորքի դատարանը մոտակա վեց տարին այլեւս չի կարող հրավիրել Մադոննային՝ մասնակցելու երդվյալ ատենակալների աշխատանքին։



© NEWS.am STYLE