Պամելա Անդերսոնն ու Ռիք Սալոմոնը կրկին ամուսնալուծվում են

14:32   9 հուլիսի, 2014

Հոլիվուդի հայտնի շիկահեր Պամելա Անդերսոնը որոշել է ամուսնալուծվել։ Ինչպես հայտնել է Huffington Post-ը՝ Պամելա Անդերոսոնի եւ Ռիք Սալոմոնի ամուսնությունից մեկ տարի չանցած հայտնի է դարձել, որ Պամելան արդեն հասցրել է բոլոր անհևրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել դատարան. որպես ամուսնալուծության պատճառը ներկայացվել են զույգի «անհաշտ տարաձայնությունները»։

Առաջին անգամ Պամը եւ Ռիքը ամուսնացել են 2007թ-ին Լաս Վեգասում  դերասանուհու մասնակցությամբ նկարահանվող շոուի մեկ ու կես ժամվա ընդմիջման ժամանակ։ Նրանք մի քանի ամիս միասին են մնացել, որից հետո չեղյալ հայտարարել իրենց ամուսնությունը։

2013թ-ի հոկտեմբերին Էլլեն ԴեՋեներեսի շոուի ժամանակ Անդերսոնը խոստովանել է, որ նրանք կրկին միասին են. «լավագույն ընկերները... շահութաբեր են»։

Հետագայում աստղի մատին մատանի հայտնվեց, ինչից հետո նրանք երկրորդ անգամ փորձեցին ընտանիք կազմել, որն, ավաղ, կրկին չստացվեց։ Հատկանշական է, որ այս անգամ ամուսնությունն ավելի երկար է տեւել (վեց ամիս)՝ համեմատած առաջինի (երկու ամիս) հետ։



© NEWS.am STYLE