Ռիտա Օրան Մերիլին Մոնրոյի կերպարով Roberto Cavalli գովազդային արշավում

15:50   9 հուլիսի, 2014

Roberto Cavalli ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուն հայտնվել է համացանցում, ավելի ճիշտ ինտերնետում տեղադրվել են առաջին պրոմո-նյութերը, որտեղ երգչուհի Ռիտա Օրան ներկայացնում է այս նորաձեւության տան նոր ստեղծագործությունները։ Այն, որ հենց այս երգչուհին է դառնալու ապրանքանիշի դեմքը, հայտնի էր դեռեւս այս տարվա ապրիլից։

Նկարահանման հրապարակում Օրան աշխատանքային խմբի առաջ ներկայացել է ժամանակակից Մերիլին Մոնրոյի կերպարով, ով ըստ լուսանկարիչ Ֆրանչեսկո Կարոզինիի, գնում է ժամանդրության։ Աղջիկը հանդիսատեսին ցուցադրում է մինչեւ հատակը ձգվող շքեղ զգեստներ, տաբատով կոստյում եւ աքսեսուարներ։

 

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE