Երգչուհի Ջուսն այսօր դառնում է 16 տարեկան

16:46   9 հուլիսի, 2014

Երգչուհի Ջուսն այսօր՝ հուլիսի 9-ին, իր խոսքով, դառնում է 16 տարեկան Smile:

Մեզ հետ զրույցում երգչուհին ասաց, որ գիշերվանից շնորհավորանքներ է ստանում իր մտերիմների  եւ երկրպագուների կողմից։

Խոսելով նշանածի՝ Ռիչարդի նվերի մասին, Ջուսն ասաց, որ իր նվերն իրեն Ֆրանսիայում է սպասում։ Երգչուհին այսօր ծննդյան տարեդարձը չի նշի, այլ շաբաթ օրը։

NEWS.am STYLE-ը միանում է բոլոր շնորհավորանքներին՝ երգչուհուն մաղթելով անսահման երջանկություն։



© NEWS.am STYLE