Կոնչիտա Վյուրսթը չի գնալու Մոսկվա

16:31   9 հուլիսի, 2014

«Եվրոտեսիլի» հաղթողի այցը Մոսկվա պարզապես ասեկոսեներ էին։ Այս մասին հայտնել  է «Gazeta.ru»-ը՝ հղելով  «Говорит Москва»-ին։

«Մենք չենք կարող ոչ հերքել, ոչ էլ հաստատել այս ասեկոսեները»,- ասել է Վյուրսթի մամլո-խոսնակ Մարկո Շրեյդերը։ Նա նաեւ հայտնել է, որ այս պահին երգչուհին նոր ձայնասկավառակ է  ձայնագրում եւ դեռեւս ոչ մի որոշում չի կայացրել։

Ավելի վաղ Կոնչիտա Վյուրսթը, ով օրերս  հայտարարել էր, որ Ռուսաստանից կտաներ բոլոր գեյերին, նոյեմբերին իր նոր ձայնասկավառակը կներկայացնի Մոսկվայում։ 



© NEWS.am STYLE