Ալսուն հայտնվելու է «Գինեսի ռեկորդների գրքում»

17:55   9 հուլիսի, 2014

Ռուսական հայտնի երգչուհի Ալսուն հայտնվելու է «Գինեսի ռեկորդների գրքում»։ Աստղը մասնակցել է աշխարհի ամենաերկար երգի ձայնագրությանը, որի տեւողությունը մոտ 48 ժամ է, հայտնել է «Dni»։

Այս համարձակ ակցիայի մասին Ալսուն պատմել է Instagram-ի իր էջում եւ տեղադրել է մի լուսանկար։

«Մեծ հաճույքով մասնակցել եմ Իգոր Սանդլերի 5775 ծրագրին,- իր ուրախությամբ կիսվել է երգչուհին։ Սա աշխարհի ամենաերկար երգն է՝ ամենաշատ կատարողներով»։

Hallelujah երգը, ըստ երգչուհու, կատարելու են 5775 մասնակից։

«Իսկ այս գլուխգործոցը տեւելու է մոտ երկու օր, - ժպիտով գրել է երգչուհին։ Դե իհարկե, մենք հայտնվելու ենք Գինեսի ռեկորդների գրքում։ Հաճելի լսումներ։ Ծրագրի հեղինակ Իգոր Սանդլերը հայտնի երաժիշտ, դերասան, պրոդյուսեր եւ մշակութային գործիչ է Ռուսաստանում։

«5775» ծրագիրը ստեղծվել է Մոսկվայի հրեաների հասարակական կենտրոնի աջակցությամբ եւ միանգամից հավակնում է երեք համաշխարհային ռեկորդների։ Սանդլերի պաշտոնական կայքում ցույց է տրվում, որ ծրագիրը պատահական ընտրված չէ. «Այս տարվա թիշրեյի 1 (սեպտեմբերի 25) հրեաները նշում են 5775 տարին՝ հաշված այն տարվանից, երբ Աստված ստեղծել է մեր աշխարհը եւ առաջին մարդուն։ Այս օրը մենք որոշեցինք մի անսովոր ձեւով նշել այն՝ ձայնագրել ամենաերկար երգը, ամենաշատ մասնակիցների թվով։ Եվ այսպես Գինեսի ռեկորդ սահմանել մի քանի անվանակարգերում. ամենաերկար երգ, ամենաշատ մասնակիցներով՝ 5775 մարդ, ամենամեծ թվով երկրներից»,- պատմել է Իգորը հարցազրույցներից մեկի ժամանակ։



© NEWS.am STYLE