40-ամյա Պենելոպա Կրուսը հղի չէ

18:19   9 հուլիսի, 2014

40-ամյա իսպանացի դերասանուհի Պենելոպա Կրուսը (ով, ըստ վերջերս տարածված ասեկոսեների, հղի է) նկարահանվել է նոր ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է հղի կնոջ դեր։ Վերջերս Լլագրողները նկատել են հղի Պենելոպա Կրուսին Թենեֆիրի լողափերից մեկում, որտեղ նա եղել է իր երեխաների եւ ամուսնու՝ Խավիեր Բարդեմի հետ։ Կրուսը լողում էր, խաղում երեխաների հետ եւ անգամ չէր էլ ենթադրում, որ պապարացիները հետեւում են իրեն։

Այն ամենից հետո, երբ ամբողջ աշխարհի ԶԼՄները հայտնում էին նրա հղիության լուրը, դա որոշեց մեկնաբանել հենց ինքը՝ Կրուսը։ Պենելոպան հայտարարել է, որ հղի կնոջ փորիկը իրական չի եղել, իսկ այս արհեստական «հղիությունը» պատրաստված է հատուկ «Ма Ма» ֆիլմի նկարահանումների համար, որտեղ նա խաղացել է գլխավոր դերը։

Բացի այդ, այդ կեղծ փորիկը տեղադրվել է 40-ամյա աստղի մաշկի տոնի տակ, ինչը թույլ է տալիս նաեւ նկարահանումներ կատարել լողափին, երբ Կրուսը լողազգեստով է։ Նոր ֆիլմում, որի սցենարը դեռեւս գաղտնի է, դերասանուհին մարմնավորել է Մագդա աունով մի կնոջ, ով հաղթահարում է իր անձնական ողբերգությունը եւ գտնում է իր տեղը կյանքում՝ սիրելու եւ երջանիկ լինելու համար։ Նկարահումները անցկացվում են Իսպանիայում։

 

Աղբյուրը՝ elcorreo.com



© NEWS.am STYLE