Ռուս մոդել Ալյոնա Վոդոնաեւան որոշել է վիրահատել կրծքերը

14:38   10 հուլիսի, 2014

Ռուս հայտնի մոդել, հաղորդավարուհի եւ երգչուհի Ալյոնա Վոդոնաեւան, ով վերջերս մերկապար էր պարել, հայտարարել է, որ ցանկանում է կրծքերը պլաստիկ վիրահատություն անել։ Գայթակղիչ աղջիկը ցանկանում է փոքրացնել իր բարեմասնությունները, որոնք ըստ նրա, մի շարք անհարմարություններ են առաջացնում։


«Տուն-2» հեռուստածրագրի նախկին մասնակիցը վերջերս տված հարցազրույցներից մեկում խոստովանել  է, որ արդեն հոգնել է իր մեծ կրծքերից, որոնք անհարմարություն են պատճառում։

«Ես երազում եմ ավելի փոքր կրծքեր ունենալու մասին։ Դեռեւս ուսանողական տարիքից մտածում էի դրանք վիրահատելու մասին։ Ծննդաբերությունից հետո հստակ որոշեցի. պահը եկել է։ Երկրպագուներից ոչինչ չեմ թաքցնելու»,- Վոդոնաեւայի բառերը փոխանցել է «Dni»։

Նշենք, որ Ալյոնան մեկ անգամ չէ, որ իր բազմահազար երկրպագուներին խոստովանել է մեծ կրծքեր ունենալու խնդիրների մասին։ Հատկապես սա վերաբերում է հագուստի՝ ներքնազգեստի ու լողազգեստի ընտրությանը։



© NEWS.am STYLE