Ինչպես է քաղցկեղով հիվանդ Ժաննա Ֆրիսկեն նշել իր 40 ամյակը

12:04   10 հուլիսի, 2014

Հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն հուլիսի 8-ին դարձել է 40 տարեկան։ Երգչուհին արդեն կես տարի է պայքարում է քաղցկեղային շատ լուրջ հիվանդության դեմ։ Այս պահին նա գտնվում է Մերձբալթիկայում։

Ինչպես հայտնել է Super-ը՝ Ժաննայի տարեդարձը մի մեծ սեղանի շուրջ նշել են Ժաննայի մայրիկը՝ Օլգա Վլադիմիրովնան, քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելեւը, մեկամյա որդին՝ Պլատոնը եւ ընտանիքի մյուս ընկերները։

Շեպելեւը կնոջ համար մի հատուկ նվեր էր պատրաստել. տարեդարձի ժամանակ հյուրերին եւ ընտանիքի անդամներին սպասարկել են մատուցողները։ Ֆրիսկեի մտերիմները բարձր շնորհավորել են հոբելյարին եւ բաժակ բարձրացրել նրա համար։ Ժաննայի դեմքին շողում էր ժպիտը։

Հիշեցնենք, որ բժիշկները Ֆրիսկեի մոտ հիվանդության նահանջ են նկատել։ Ժաննայի տեսողությունը քիչ-քիչ վերականգնվում է, նա նկատելիորեն նիհարել է, իսկ ամենակարեւորը՝ ոտքի է կանգնել եւ արդեն կարող է առանց սայլակի քայլել։ ԱՄՆ-ում եւ Գերմանիայում երկար բուժումներից հետո նա իր հարազատների հետ միասին վերադարձել է Մերձբալթիկա։



© NEWS.am STYLE