Valentino-ի ցուցադրությանը առանց կրծկալի ներկայացած Քիմ Քարդաշյանը իրարանցում է առաջացրել

11:01   10 հուլիսի, 2014

Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթի շրջանակներում Valentino-ի Տան ցուցադրությանը մասնակցել է նաեւ Քիմ Քարդաշյանը, ով ներկայացել է առանց կծկալի, ինչը իրարանցում է առաջացրել երկրպագուների եւ պապարացիների մոտ։


Մինչեւ Քիմի հարսանիքը Վալենտինո Գարավանին նրան եւ Քանիեին հրավիրել էր ընտանեկան ընթրիքի, հետեւաբար, 33-ամյա աստղը որոշել էր մասնակցել այս ցուցադրությանը. ավելին, Քիմ Քարդաշյանը եւ հայտնի կուտյուրեն հավաքածուն դիտել են կողք կողքի նստած։

Valentino-ի Տան պատկերացմամբ աշուն-ձմեռ շրջանում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է նախապատվությունը տան մինչեւ հատակը ձգվող զգեստներին, տպագրություններով վերարկուներին, կառուցվածքային շրջազգեստներին եւ ժակետներին։ 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ KCS, Wenn, Splash, Bruno Astuto,JRS, X17 Online

 



© NEWS.am STYLE