Louis Vuitton տուփով ԱԱ-ի գավաթը կհանձնի Ժիզել Բյունդհենը

12:35   10 հուլիսի, 2014

Աշխարհում ամենահայտնի սուպեմոդելներից մեկը՝ Ժիզել  Կարոլին Բյունդհենը, առաջնության մրցանակը՝ աշխարհի գավաթը, կհանձնի հաղթող թիմին։ 

Մրցանակը տեղադրվելու է տուփի մեջ, որը պատրաստվել է հատուկ գավաթի համար Louis Vuitton  նորաձեւության Տան կողմից։ Սովորաբար մրցանակը հանձնում է տվյալ երկրի նախագահը, սակայն Բրազիլիայի այժմյան ղեկավարը՝ Դիլմա Ռուսեֆը, այս երկրում ոչ մի հեղինակություն չունի։

ՖԻՖԱ-ն պայմանավորվել է Victoria's Secret-ի 33-ամյա հրեշտակի հետ, որպեսզի հենց նա հանձնի ԱԱ-2014 գավաթը հաղթող թիմին։ Առաջնության եզրափակիչ փուլը կայանալու է հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյում։

Նշենք, որ սա առաջին անգամը չէ որ նորձեւության բնագավառի ինչ-որ ապրանքանիշ բերում է այս կարեւոր մրցանակը. 2010թ-ին ֆիրմային մոնոգրամներով զարդարված նման մի տուփով մրցանակը հանձնվել է Իսպանիայում։ Իսկ մինչ 2010թ-ը 18 կարատանոց ոսկով պատրաստված գավաթը հատուկ տուփով «ճանապարհորդել է» ամբողջ աշխարհով մեկ։

 

Աղբյուրը՝  goal.com



© NEWS.am STYLE