Ռիհանան գիշերանոցով զբոսնել է Նյու Յորքում

13:36   10 հուլիսի, 2014

Երգչուհի Ռիհանան այնքան էլ հայտնի չէ որպես էպատաժային կերպար, ինչպես Լեդի Գագան, բայց նա էլ ունի տարբեր «աստղային բզիկներ»։

 

Օրերս Ռիհանան զբոսնել է Նյու Յորքում մի հագուստով, որն ավելի շատ համապատասխանում է «գիշերանոցների ոճին»։

Իր տեսքը երգչուհին համալրել է Converse սպորտային կոշիկներով, ջինսե վերարկուով  եւ մի քանի այլ զարդարանքներով։ Ռիհանան այսպես հագնված գնացել է Գերմանիա-Բրազիլիա ֆուտբոլային խաղը դիտելու։ Ի դեպ, երգչուհին մի փոքր վրդովված է վերադարձել, ինչից կարելի է ենթադրել, թե նա ում էր երկրպագում։

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Buzz, REX, AKM-GSI



© NEWS.am STYLE