Գեղեցկուհի Կոնչտա Վյուրսթը՝ Փարիզում բարձր նորաձեւության շաբաթի շրջանակներում

11:39   10 հուլիսի, 2014

Փարիզում բարձր նորաձեւության շաբաթի շրջանակներում տեղի է ունեցել Jean Paul Gaultier աշուն-ձմեռ 2014 ցուցադրությունը։ Չնայած ցուցադրության մեկնարկի ուշացմանը՝ հանդիսատեսը անհամբերությամբ սպասում էր հավաքածուին, քանի որ արդեն ասեկոսեներ էին պտտվում, որ անհավանական մի անակնկալ է սպասվում հյուրերին, որը բուռն տպավորություններ է թողնելու նրանց մոտ։ Այս անակնկալը կուտյուրեի նոր մուսան՝ «Եվրոտեսիլ» 2014 մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրսթն էր։

Աշխարհում բարձր նորաձեւության համար ներշնչանքի աղբյուր են հանդիսանում լեգենդար սրբապատկերները, որոնք արդեն մի քանի հարյուրամյակներ ցնցել են միլիոնավոր մարդկանց։ Սակայն ժամանակները փոխվել են, իսկ կուտյուրեները չեն ցանկանում ետ մնալ նորաձեւ միտումներից։

Գոտիեն այն առաջին աստղերից էր, ով շնորհավորել է միսս Վյուրսթին։ Մի շքեղ ծաղկեփունջ եւ զգեստ ստանալուց հետո Կոնչիտան սեր է խոստովանել ֆրասիացուն, ինչից հետո նրանք սկսել են հանդպել տարբեր միջոցառումներին, որտեղ գեղեցիկ կազմվածք ունեցող Կոնչտա Վյուրսթը մեծ հաճույքով ցուցադրել է Ժանի նոր ստեղծագործություները։

Գոտիեի աշնանային հավաքածուն ուրախացել եւ իր հաճախորդներին, եւ մոդելային քննադատների. ուսերը վիզուալ ձեւով լայնացրած պիջակները, տաբատով ասեղնագործ կոստյումները, տվիդային կտորների համադրություն կաշվի, մետաքսի եւ մորթու հետ։ Իսկ ինչ վերաբերում է աքսեսուարներին, ապա այստեղ հանդիսատեսը ականատեսը եղավ էլեգանտ ձեռնոցների, կապյուշոնների, որոնք շեշտում էին մոդելների փարթամ սանրվածքները, մարմինն ընդգծող բարակ գոտիների։

 

Կարինա Աբրահամյան



© NEWS.am STYLE