Պրեմիերա. Գլյուկոզայի նոր՝ «Ինչու», երգի տեսահոլովակը.

15:43   10 հուլիսի, 2014

Օրերս երգչուհի Գլյուկոզան՝ նույն ինքը Նատալիա Չիստյակովա-Իոնովան, ներկայացրել է իր նոր՝ «Ինչու», երգի տեսահոլովակը։

Սպիտակ ավազ, թափանցիկ ծով, տրոպիկական անտառ եւ երկու սիրահար. ճիշտ է տեսահոլովակի գաղափարը շատ պարզ է, բայց դրան հետեւելը մեծ հաճույք է պատճառում։ Խաղաղ ալիքների ներքո Նատալիան երգում է քնքուշ եւ անկեղծ զգացմունքների մասին, համբուրվում ծովափին տատու ունեցող տղայի հետ։ Նատալիայի սիրեցյալի դերը ստանձնել է Օլեգ Մայամին։ 



© NEWS.am STYLE