VARDA. հերթական մերկապար, լողազգեստ եւ գեղեցիկ ոտքեր

15:09   10 հուլիսի, 2014

Պարուհի VARDA-ն քրտնաջան աշխատում է. աղջիկը պարի դասեր է տալիս Մոսկվայում։ Պարուհին անձնական միկրոբլոգի միջոցով մշտապես տեղեկացնում է իր գործողությունների մասին, որից էլ կարելի է ենթադրել, որ երեկ VARDA կրկին մերկապար է պարել եւ ցուցադրել իր ոտքերը Մոսկվայում (հավանաբար, սա ոչ մի արտակարգ իրավիճակի չի հանգեցրել), ինչպես նաեւ նորից ցուցադրել է իր լողազգեստները։

Առավոտյան նա կրկին շտապել է աշխատանքի։

Հիշեցնենք, որ VARDA-ն մերկապարի վարպետության դասեր է տվել Սիլվա Հակոբյանի երգի ներքո, իսկ հետո պարուհին հիացրել է իր պլաստիկ շարժումներով՝ պարելով Նիք Քեյվի եւ Քայլի Մինոուգի Where The Wild Roses Grow երգի ներքո։



© NEWS.am STYLE