Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթ․Valentino, աշուն-ձմեռ 2014

16:12   10 հուլիսի, 2014

Էքսկուրսիա դեպի անցյալ եւ կրկին ներկա․հենց այսպես կարելի է նկարագրել Փարիզում բարձր նորաձեւության շաբաթի հավաքածուների գաղափարը։ Դոնաթելա Վերսաչեի ցուցադրության ժամանակ 50-ականների գլամուրը, Դիորի «հնի ու նորի» հավաքածուն, Շանելի բարոկոյի եւ գլամ-ռոքի սինթեզը եւ վերջապես Valentino հավաքածուն թույլ է տվել հանդիսատեսին ծանոթանալ Լոուրենս Ալմա-Թադեմայի, կարծես թե, կենդանի հերոսների հետ։

Պիեր Պաոլո Պիչոլին եւ Մարիա Գրացիա Կյուրին ոգեշնչվել են  մինչռաֆաելյան  նկարիչների աշխատանքներից։ Վալենտինոյի նոր հավաքածուի հիմնական գաղափարը հին հռոմեական կայսրերի մշակույթի շրջանի պատմական դրվագները ներկայացնելն էր։ Հռոմեացիների ավանադական հագուստները վերածվել էին դեպի հատակը ձգվող զգեստների, որոնց մենք սովորաբար տեսնում ենք իտալացի վարպետների ձեռքի աշխատանքներում։

Ժամանակակից տոգաները, տունիկաներն ու վերարկուները Valentino-ի մեկնաբանությամբ դարձել էին ավելի նուրբ՝ իրենց խորը կտրվածքով եւ դեկոլտեներով։ Օգտագործված թեթեւ կտորները՝ ձիթապտղի, լազուրե կապույտի, կաթնա-սպիտակ եւ կարդինալ գույներով, մոդելներին թեւթե եւ օդային տեսք էին հաղորդել։ 

Չափից շատ էլեգանտությունն ու կանացիությունը կոտրում էին մկանային աքսեսուրաները, հռոմեկան ոճով սանդալները, իսկ մեծ գոտիները, որոնք ընդգծում էին մոդելների իրանները։ 

 

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE