Ռուսական հայտնի դերասանուհու տունը թալանել են՝ գողանալով բոլոր փողերն ու թանկանրժեք իրերը

16:35   10 հուլիսի, 2014

Ռուսական հայտնի դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա-Շուշկինայի տունը թալանել են, հայտնել է Dni-ին։

Ինչպես պատմել է նրա ընկերը՝ Ստանիսլավ Սադալսկիյը, գողերը տարել են բացառապես ամեն ինչ։ Լիդիա Ֆեդոսեեւա-Շուշկինայի ընկերը՝ Ստանիսլավ Սադալսկիյը, գողության մասին իր միկրոբլոգում գրել է ուշ գիշերին։

«Երեկ երեկոյան՝ մինչ դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւվա-Շուշկինան Բուլղարիայում էր, թալանել են Բոչկովա փողոցում գտնվող նրա բնակարանը»,- ասել է նա։

Տուժած դերասանուհին  հրաժարվել է մեկնաբանություն տալ, սակայն խոստովանել է, որ իսկապես գողության զոհ է դարձել։ Բայց դեպքի մանրամասները հայտնել է հենց Ստանիսլավ Սադալսկիյը, ով պատմել է, որ վերջերս Լիդիա Ֆեդոսեեւա-Շուշկինան վաճառել էր իր՝ Ֆինլանդիայում գտնվող տունը, եւ բոլոր փողերը նա պահում էր Մոսկվայի այս բնակարանում։ Հավանաբար, բնակարանը թալանել է մի մարդ, ով շատ լավ տեղյակ է եղել տանն առկա թանկարժեք իրերի եւ գումարի մասին։



© NEWS.am STYLE