Տեսահոլովակ նկարելուց ինչ-որ նկատառումներ չեմ ունեցել շոու-բիզնես ոտք դնել. Նշան Հայրապետյան (ֆոտո)

14:45   10 հուլիսի, 2014

Օրեր առաջ երգիչ Նշան Հայրապետյանը ներկայացրեց իր նոր «Իմ աշխարհ» տեսահոլովակը, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Մելոն է, իսկ տեսահոլովակի ռեժիսիորը Արեն Բայադյանը: Սա երգչի թվով երրորդ տեսահոլովակն է:  Առաջին տեսահոլովակը եղել է 2012 թվականին «Փառք սպարապետին», որը նվիրված է Վազգեն Սարգսյանին: Երաժշտության հեղինակը Սահակ Ավետյանն է, խոսքերինը՝ Նշան Հայրապետյան:

«Տեսահոլովակ նկարելուց ինչ-որ նկատառումներ չեմ ունեցել շոու-բիզնես ոտք դնելու համար, եթե խորհրդային տարիներին երգարվեստ ներկայացնողը մատուցում էր իր արվեստը ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, ելույթ ունենոլավ, ապա այսօր հանդիսատեսին արտիստը նաեւ պետք է ներկայանա տեսահոլովակով»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Նշանը՝ ավելացնելով՝ «Ես արդեն 15 տարի ապրում եմ Մոսկվայում: Տեսահոլովակ նկարելու նպատակը եղել է, որ հայ հանդիսատեսը ինձ ճանաչի»:

Նշանը երկար ժամանակ Ռուսաստանի հայ համայքներում հանդես է եկել համերգներով: Սակայն ինչպես գիտենք ամեն մի նոր ստեղծագործություն արժանանում է քննադատությունների:

Հարցին՝ թե ինչպե՞ս է վերաբերվում քննադատություններին, Նշանը պատասխանեց՝ «Յուրաքանչյուր ստեղծագործող մարդ, կարծում եմ, որ պիտի ունենա մտավախություն, թե ինչ արձագանք կունենա տվյալ ստեղծագործությունը: Քննադատություններին վերաբերվում եմ դրական, եթե այն առողջ քննադատություն է»:

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը





© NEWS.am STYLE