Երգիչ Ջասթին Բիբերը երկու տարով դատապարտվել է

17:01   10 հուլիսի, 2014

Լոս ԱՆջելեսի դատարանը հուլիսի 9-ին որոշել է 20-ամյա երգիչ Ջասթին Բիբերին դատապարտել երկու տարի պայմանական  դատավածության վանդալիզմի պատճառով․ կես տարի առաջ նա ձվեր էր նետել իր հարեւանի տան վրա։

Ինչպես հայտնել է Huffington Post-ը՝ երգիչը նաեւ պարտավոր է վճարել մոտ 81հազար դոլար տուգանք, հինգ օր հասարակական աշխատանք կատարել եւ գրեթե երեք ամիս զարյրույթի ուղղիչ դասընթացներ անցել։ Բիբերը որոշել է չհառակավել ներկայացվող մեղադրանքներին։

Միջադեպը, որի համար երգիչը պետք է պատասխանատվության ենթարկվի, տեղի է ունեցել 2014թ-ի հունվարին Կալաբասաս քաղաքում։ Երգիչը ձվեր է շպրտել իր հարւանի տան վրա։ Տուժածը  դիմել է ոստիկանություն եւ ներկայացրել տեսաձայնագրությունը, որը նա հասցրել է նկարահանել, երբ Բիբերը նետել է ձվերը։

Ի դեպ, Բիբերը այդպես էլ դատին չի ներկայացել։ Նրա ներկայացուցիչը բացատրել է, որ Ջասթինը շատ ուրախ է, որ խնդիրը լուծում է ստացել, եւ հիմա նա պետք  է շարժվի առաջ՝ մտածելով միայն իր կարիերայի եւ երաժշտության մասին։

Հիշեցնենք, որ երգչի դեմ կա հարուցված եւս երկու գործ՝ Տորոնտոյում լիմուզինի վարորդին ծեծելու եւ Մայամիում թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու համար։



© NEWS.am STYLE