Առանց բարձրախոսի եւ մեղեդու. Նարե Գրիգորյանը՝ «Морской узел»-ում իր հաղթանակի մասին

13:50   10 հուլիսի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս Նովոռոսիյսկում կայացած «Морской узел» միջազգային երգի մրցույթ-փառատոնում Հայաստանը ներկայացնող Նարե Գրիգորյանն արժանացել է գրանպրիի։ Այսօր նա եւ նրա պրոդյուսեր, երգչուհի Արմինե Գրիգորյանը լրագրողների հետ խոսեցին մրցույթի ընթացքի, իրենց ապրումների եւ հաղթանակի մասին։

Նրանց խոսքով՝ 13 տարի է, ինչ Հայաստանը մասնակցում է այս մրցույթին, եւ մեր մասնակիցները միշտ առաջատար հորիզոնականներ են զբաղեցնում։ Անցած տարի, օրինակ, մրցույթին Հայաստանը ներկայացրած Անահիտ Շահբազյանը նույնպես արժանացել էր գրան-պրիի։

Նարե եւ Արմինե Գրիգորյանները խոստովանեցին՝ հաղթանակ չէին ակնկալում նաեւ այդ պատճառով։

Արմինե Գրիգորյանն, ի դեպ, եղել է ժյուրիի կազմում, բայց դա բացարձակ չի անդրադարձել Նարեի հաղթանակի վրա։ Մրցույթի առաջին օրը Նարեն կատարել է «Destiny's child» խմբի «Stand up» երգը։ Արմինե Գրիգորյանի խոսքով՝ Նարեն փայլուն է երգել, սակայն երկրորդ օրը Նարեի ելույթի ժամանակ երաժշտությունն անընդհատ կտրտվել է, այնուհետ ընդհանրապես անջատվել, եւ մեր ներկայացուցիչը ստիպված է եղել առանց բարձրախոսի եւ մեղեդու կատարել երգը մինչեւ վերջ։

Գրան-պրի մրցանակի հետ Նարեն նաեւ դրամական պարգեւ է ստացել՝ 3000 դոլար, բայց դեռ չի որոշել, թե ինչ է անելու այդ գումարով։

Խոսելով իր ապագա ծրագրերի մասին, Նարե Գրիգորյանն ասաց, որ մեկ ամսից կմենկի Բիշկեկ՝ մասնակցելու «Made in Asia» միջազգային փառատոնին։

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE