Մեկ օրում տաս հազար իսպանացի դիմել են «Գահերի խաղի» զանգվածային տեսարաններում նկարահանվելու համար

17:43   10 հուլիսի, 2014

Մեկ օրում տաս հազար իսպանացիներ գրավոր դիմել են Fresco Film Services-ին, որը զբաղվում է «Գահերի խաղը» ֆիմլի պրոդյուսերական աշխատանքներով, զանգվածային տեսարաններում նկարահանվելու համար։ Հայտարարությունից հետո կատաղի երկրպագուները 24 ժամվա ընթացքում եկել են նկարահնման հրապարակ, հայտնել է The Hollywood Reporter-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գահերի խաղը» ֆիմլի հինգերորդ եթերաշրջանի մի քանի էպիզոդիկ տեսարանների նկարահանումը տեղի է ունենալու Իսպանիայում։ Դրա համար երկրի հարավ-արեւմուտքում արդեն նախանշված են մի քանի վայրեր, մասնավորապես Սեվիլիայի Ալկասար ամրոցը։

Ընկերության Facebook-ում իր պաշտոնական էջում հայտնել է, որ կփորձի հաշվի առնել յուրաքանչյուր կամավորի հայտը։ Պետք է նշել, որ բոլոր դերերը լինելու են առանց բառերի, իսկ փորձերը կշարունակվելու են մինչ սեպտեմբեր։

Իսպանիան կդառնա «Գահերի խաղի» հինգերորդ եթերաշրջանի եվրոպական տարածաշրջանը․նախկին եթերաշջանները նկարահանվել են ԱՄՆ-ում, Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Խորվաթիայում, Մարոկկոյում եւ Մալթայում։

Հինգերորդ եթերաշրջանի նկարահնումները մեկնարկելու են Բելֆասթում (Հյուսիսային Իռլանդիա) 2014թ-ի հուլիսի վերջին։

Չորրորդ եթերաշրջանի վերջին սերիայի պրեմիերան հեռուստադիտողների ռեկորդային թիվ է գրացել՝ 7․1 միլիոն մարդ։ Պրեմիերայից հետո եզրափակչի երկու ցուցադրություններից հետո նրանց թիվը հասել է 9․3 միլիոնի։ «Գահերի խաղը» այն եզակի սերիալներից է, որի հեռուստալսարանն արդեն երեք եթերաշրջան անընդմեջ ավելանում է։ Նախորդ եթերաշրջանի վերջին սերիան դիտել է 5․39 միլիոն մարդ, իսկ առաջին եթերաշրջանինը՝ 3․04 միլիոն։

Ավելի վաղ հայտնել էին, որ «Գահերի խաղը» ֆիլմը պաշտոնապես դարձել է HBO հեռուստաալիքի պատմության մեջ ամենահայտնի սերիալը։



© NEWS.am STYLE