Ի գիտություն աղջիկներին. ինչ պետք է իմանալ գիշերային քսուքների մասին

20:10   14 հուլիսի, 2014

Պետք է իմանալ գիշերային քսուքների ճիշտ օգտագործման ձեւը։ Գիշերային քսուքների հիմնական տարբերությունը դրանց կազմությունն ու ակտիվ բաղադրիչներն են։ Որպես կանոն, առավոտյան օգտագործվող քսուքներն ունեն ավելի թեթեւ կազմություն եւ պարունակում են խոնավեցնող բաղադրիչներ, որոնք պաշտպանում են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Գիշերային քսուքներն ավելի շատ սնուցող նյութեր եւ հակատարիքային ռեագենտներ են պարունակում եւ դրանց կազմությունն ավելի խիտ է եւ արեւապաշտպան հատկություններ չունի։

Իսկ ինչպե՞ս ընտրել համապատասխան քսուքը։ Քիչ պակաս կարեւոր չեն կրեմի հոտն ու կազմությունը. հաճելի բույր ունեցող քսուքները նպաստում են լավ ու առողջ քնին։ Դուք հանգստացեք, եւ երբ Դուք քնած եք, թող Ձեր փոխարեն մաշկը խնամեն այս հատուկ միջոցները։ Բարի գիշեր։

Կարծիք կա, որ պետք է քնել մինչ ժամը 23։00, քանի որ հենց այդ ժամանակն է բարենպաստ օրվա ընթացքում կուտակված սթրեսից մաշկն ազատելու համար։ Ֆիզիկապես մենք դա չենք զգում, բայց ցերեկային ժամերին մաշկն ակտիվորեն պաշտպանվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ազատ ռադիկալներից եւ շրջակա միջավայրի աղտոտվածությունից։ Հենց այդ պատճառով օրվա վերջում մաշկը թուլացած տեսք ունի եւ աչքերի տակ կարող են կապտուկներ առաջանալ։ Քունը վերացնում է հոգնածության հետքերը, ամրացնում մաշկի պաշտպանիչ շերտը եւ որպես արդյունք՝ նրան տալիս առավոտյան թարմություն։ Ավելի հեշտ եւ նախընտրելի է հետեւել «արտույտների» քնի ռեժիմին։ Իսկ ի՞նչ պետք է անեն «բուերը» իրենց գեղեցկությունը պահպանելու համար։

Ցանկացած կրեմ պետք է քսել քնելուց մեկուկես ժամ առաջ։ Այդ դեպքում այն կհասցնի սնուցվել եւ առավոտյան հետքեր չեն լինի։ Սակայն սկզբում պետք է հեռացնել դիմահարդարումը։ Առանց դիամահարդարումը մաքրելու քնելը նշանակում է բշտիկների, իսկ հետագայում վաղաժամ կնճիռների առաջացում։ Դիմահարդարումը թույլ չի տալիս քսուքներին (նույնիսկ ամենալավն ու ամենաթանկը) խնամել եւ սնուցել մաշկը. այս դեպքում դրանց օգտագործումը լրիվ անիմաստ է։

Վիտամինային կոկտեյլ

Գիշերային կրեմները ցերեկայիններով փոխարինել խորհուրդ չի տրվում։ Առավոտյան օգտագործվող միջոցները նախատեսված են մաշկի խոնավությունը երկար պահելու համար եւ քնելուց հետո այտուցներ են առաջանում։ Իսկ գիշերային կրեմները նպատակաուղղված են մաշկը սնուցելու եւ վերականգնելու համար։ Որպես կանոն դրանք պարունակում են կոլագեն նյութեր եւ վիտամիններ А, Е եւ С։ Ընդ որում, դրանցում չպետք է լինի ՈւՄ զտիչ նյութեր. այն չի թողնում, որ մաշկը շնչի։

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE