Yerevan Mall-ի խաղարկության հաղթող. Արդեն հավատում եմ, որ կա արդարություն

18:17   10 հուլիսի, 2014

Մասնակցելով Yerevan Mall-ի կազմակերպած խաղարկությանը՝ չէի հավատում, որ կշահեմ MITSUBISHI ASX ավտոմեքենա, քանի որ գնում կատարելուց հինգ օր անց եմ որոշել մասնակցել խաղարկությանը։ Այդ մասին ասաց Աննա Գեղամյանը, ում օրերս հանձնվել է շահած ավտոմեքենան։

«Թեեւ արդեն ստացել եմ շահած ավտոմեքենան, մինչեւ հիմա չեմ հավատում, որ դա իրականություն է, շոկի մեջ եմ։ Երբ խաղարկության արդյունքում հնչեց անունս, մտածեցի, որ ուրիշ Աննայի մասին է խոսքը, բայց երբ լսեցի ազգանունս, կարծես՝ ինչ-որ գերբնական ուժ ինձ տային, չգիտեմ՝ ինչ կատարվեց հետս, փաթաթվեցի քույրիկիս, համբուրում էի..»,- ասաց Աննա՝ նշելով, որ անպայման կսովորի մեքենա վարել։

Ինչ վերաբերում է առաջիկայում կազմակերպվելիք խաղարկություններին, ապա, Աննա Գեղամյանը նշեց, որ եթե գնումներ կատարի Yerevan Mall-ի խանութներում, ապա անպայման կմասնակցի խաղարկություններին. «Արդեն հավատում եմ։ Արդեն հավատում եմ, որ կա արդարություն։ Շատ շնորհակալ եմ խաղարկության կազմակերպիչներին, որ այսպիսի բերկրանք պարգեւեցին»։

Yerevan Mall-ի մարքեթինգի եւ միջոցառումների կազմակերպման մենեջեր Ռուզաննա Նահապետյանը տեղեկացրեց, որ խաղարկվել է մոտ 3000 կտրոն։ «Մինչեւ տարեվերջ Yerevan Mall-ը կկազմակերպի նմանատիպ մի շարք խաղարկություններ, իսկ տարեմուտին սպասվում է Հայաստանում նախադեպը չունեցող անակնկալ»,- նշեց Ռ. Նահապետյանը։

Հիշեցնենք, որ MITSUBISHI ASX ավտոմեքենա շահելու հնարավորություն ստանալու համար 2014 թվականի մայիսի 5-ից հուլիսի 3-ը ժամանակահատվածում անհրաժեշտ էր գնումներ կատարել Yerevan Mall-ի խանութներից: Յուրաքանչյուր գնումի արժեքը պետք է լիներ ոչ պակաս, քան 15000 դրամ, իսկ ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմեր 50.000 դրամ, ինչը գնորդին իրավունք կտար ստանալ խաղարկությանը մասնակցելու կտրոն:



© NEWS.am STYLE