Պենտագոնը ուսումնասիրել է Լեդի Գագայի եւ Ջասթին Բիբերի Twitter-յան էջերը

12:35   11 հուլիսի, 2014

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը Ընդլայնված հետազոտական ​​նախագծերի պաշտպանության գործակալության միջոցով (DAPRA) միլիոնավոր դոլարներ է հատկացրել սոցցանցերը ուսումնասիրելու համար, հայտնել է The Guardian-ը։ Հետազոտությունները անցկացվել են այնպիսի սոցցանցերում, ինչպիսիք են Facebook-ն ու Twitter-ը, ինչպես նաեւ Հայաստանում ոչ այնքան հայտնի Pinterest-ը, Kickstarter-ը, Digg-ը, Reddit-ը։

Գործակալության մասնագետները ուսումնասիրել են թե որքանով են օգտատերերի գործողությունները օրինաչափ, ինչպես նաեւ հայտնի աստղերի հայտարարությունների ազդեցությունը։

Ի թիվս այլ գործողությունների՝ գիտնականները նաեւ ուսումնասիրել են, թե ինչպես են օգտատերերը պատասխանում տարբեր տեղեկությունների։ Որպես օրինակ, ուսումնասիրվել են Լեդի Գագայի եւ Ջասթին Բիբերի ակտիվությունն ու նրանց հայտարարութունները։ Ընտրվել են հենց այս երկու աստղերը, քանի որ հետազոտողները Գագային համարել են ամենահայտնի աստղը, իսկ Բիբերին՝ որպես մեծ հեղինակություն ունեցող երգիչ երիտասարդների շրջանում ։ 



© NEWS.am STYLE