Քսենյա Սոբչակ. «Գլյուկոզան անհավատալի սեքսուալ է»

13:05   11 հուլիսի, 2014

Քսենյա Սոբչակն իր կարծիքն է հայտնել երգչուհի Գլյուկոզայի նոր տեսահոլովակի մասին, որը լույս է տեսել հուլիս 9-ին։ «Ինչու» երգը Ռուսաստանում աստիճանաբար հիթ է դառնում, իսկ հայտնի լրագրող Քսենյա Սոբչակը (ի դեպ, Գլյուկոզայի մտերիմ ընկերուհին) շտապել է իր կարծիքն արտահայտել այս աշխատանքի մասին։

«Իմ ընկերուհի Նատաշան մի նոր տեսահոլովակ է նկարահանել։ Սովորաբար ես փոփ երաժշտություն չեմ լսում, բայց այս դեպքում բացառություն արեցի։ Դիտելուց հետո ինձ մոտ մի քանի հարց առաջացավ. 1. «ինչու գրկախառնվել ոմն երիտասարդի հետ, եթե դու ունես հմայիչ ամուսին ։) 2. Ինչպես է նա կարողացել ընկնել այսքան խորը ջրի մեջ, սարսափելի չէ՞ր. 3.ինչպես կարելի է այսքան գեղեցիկ լինել ։)։ Մի խոսքով, աղջիկներին խորհուրդ չի տրվում նայել նոր տեսահոլովակը. Դուք կցանկանաք փոխել Ձեր սեռական կողմնորոշումը։ Տղան ոչ մեկին չի հուզում, բայց Նատաշկան՝ անհավատալի սեքսուալ է ։)»,-գրել է Քսենյան իր միկրոբլոգում։



© NEWS.am STYLE