Ջենիֆեր Լոպեսն ու Միշել Օբաման. սելֆի, բարեփոխումներ ու հատուկ ընթրիք

14:36   11 հուլիսի, 2014

Երեկ Նյու Յորքում մատուցվել է հանդիսավոր մի ընթրիք լատինամերիկյան միավորված քաղաքացիների Լիգայի (LULAC) կողմից, որն իրենց ներկայությամբ պատվել են Միշել Օբաման եւ Ջենիֆեր Լոպեսը։

Ինչպես հայտնել է NY Daily News-ը՝ արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում։ Բանը նրանում է, որ քաղաքի վեց տասներորդ մասը Չինաստանից եւ Մեքսիկայից ներգաղթյալներ կամ ներգաղթյալների երեխաներն են կազմում։

ԱՄՆ-ի առաջին տիկինը ներկայացել էր, որպեսզի իր խրախուսական ելույթն ունենար։ Ըստ տիկին Օբամայի՝ նա պատրաստ է պայքարել ներգաղթի համակարգի վերականգման, ինչպես նաեւ յուրաքանչյուր լատինամերիկացու կրթություն ստանալու հնարավորությունների համար։

«Սա շատ կարեւոր հարց է։ Ընտանիքի մասին հոգալուց ավելի կարեւոր ոչինչ չկա։ Մենք պետք է  միջոցներ ձեռնարկենք, որ յուրաքանչյուր ծնող հասկանա, որ իր երեխայի համար ամենակարեւորը կրթություն ստանալն է։ Պետք չէ երկմտել, մենք պետք է շարունակենք պայքարել այնքան, ինչքան կարող ենք։ Ինչպես ասել է իմ ամուսինը՝ մենք պատրաստ են կիրառել վարչական բոլոր միջոցներն այս համակարգը շտկելու համար։ Ես հավատում եմ Ձեր ուժերին։ Եվ նախագահն էլ է Ձեզ հավատում»։ 

Ջենիֆեր Լոպեսն այս երեկո բեմ էր բարձրացել՝ Բարաք Օբամայի կնոջը ներկայացնելու համար։ Բացի այդ, իր ելույթի ժամանակ երգչուհին նաեւ պատմել է իր պատմությունը։

«Այն խնդիրը, որի պատճառով մենք այսօր հավաքվել ենք այստեղ, նաեւ իմ ընտանիքին է վերաբերում։ Այսօր իմ մայրիկը կարող է չանհանգստանալ ինձ եւ եղբորս համար. մենք կրթություն ստացել ենք, ունենք ֆինանսական կայուն վիճակ եւ արդեն ինքներս կարող ենք հոգ տանել նրա մասին»,-հայտարարել է երգչուհին։

Ի դեպ, պաշտոնական արարողությունից հետո Օբաման եւ Լոպեսը կարողացել են զրուցել միմյանց հետ եւ անգամ ինքնանկար (սելֆի) են արել։



© NEWS.am STYLE